ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Հույս, որ աննկատ գարուն է դարձել

Հույս, որ աննկատ գարուն է դարձել
16.02.2025 | 14:04

Ձյունը հույս ա։ Երբ փողոցները ծածկվում են ձյան հաստ շերտի տակ, թվում ա, թե գարնանը, երբ ձյունը հալվի, տակից նոր փողոցներ են դուրս գալու, ու նոր ճանապարհներ են բացվելու։ Իսկ երբ ձյան տակից գլուխը հանում ա ձնծաղիկը, ավելի ես սկսում հավատալ, որ ձյան տակ հրաշք ա թաքնված։

Հետո գարունը գալիս ա, ձյունը հալվում ա, ու ձյան տակից դուրս են գալիս հին փողոցները՝ կարկատած ասֆալտով, փոս ընկած լյուկերով ու գունաթափված գծանշումներով, բայց դու դա արդեն չես նկատում, որովհետև գարնան հոտից գլուխդ պտտվում ա, ու հայացքդ չես կարողանում կտրել ծաղկած բալենուց։

Քեզ մնում ա ինչ-որ ժամանակ ապրած հույսը` բարի, կարեկից հույսը, որը հուսահատություն չի դարձել, այլ աննկատ գարուն ա դարձել․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8013

Մեկնաբանություններ